Գութերեշի զեկույցը մեկ անգամ ևս հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i108619-Գութերեշի_զեկույցը_մեկ_անգամ_ևս_հաստատել_է_ՀԳՀԾ_ին_Իրանի_հավատարմությունը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԱԽ 2231 բանաձևի իրագործման վերաբերյալ իր զեկույցում, մեկ անգամ ևս հաստատել է, որ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2019 04:32 Asia/Tehran
  • Գութերեշի զեկույցը մեկ անգամ ևս հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԱԽ 2231 բանաձևի իրագործման վերաբերյալ իր զեկույցում, մեկ անգամ ևս հաստատել է, որ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:

Գութերեշը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն Իրանի տամոային գործունեության մեջ խախտում չի արձանագրել:

Նա հավելել է. «Իրանի միջուկային գործունեության նկատմամբ վերահսկողությունը և չհայտարարված միջուկային աշխատանքների և նյութերի բացակայության վերաբերյալ գնահատականների տրամադրումն ընթացքի մեջ են»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱԽ 2231 բանաձևի համաձայն, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պարտավոր է հրապարակել զեկույց՝ ՀԳՀԾ-ի վերաբերյալ:

ԱԷՄԳ-ն, որը վերահսկում է Իրանի միջուկային գործունեությունը, մինչ օրս 15 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը: