Եվրոպական եռյակը ՀԳՀԾ-ի վերաբերյալ հուշագիր է ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i108754-Եվրոպական_եռյակը_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_հուշագիր_է_ստորագրել
Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան սպառնացել են Իրանին՝ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի դադարեցման հետևանքների կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 25, 2019 09:28 Asia/Tehran
  •  Եվրոպական եռյակը ՀԳՀԾ-ի վերաբերյալ հուշագիր է ստորագրել

Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան սպառնացել են Իրանին՝ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի դադարեցման հետևանքների կապակցությամբ:

Երկուշաբթի օրը, եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ հունիսի 22-ին, այդ կապակցությամբ նամակը հանձնվել է Իրանին:

Երկուշաբթի օրը, Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ Լոնդոնը համագործակցում է Իրանի հետ՝ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սպառնալով, որ եթե Թեհրանը ՀԳՀԾ-ի հարցով չհամագործակցի Եվրոպայի հետ, գոյություն ունեն այլ տարբերակներ:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին, կիրակի օրը նշել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպացիները չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները: Նա հավելել է, որ Եվրոպան պատրաստ չէ համաձայնության պահպանման համար որևէ կերպ վճարել:

Էրաղչին հավելել է. «ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի դադարեցման վերաբերյալ Իրանի որոշումն ազգային որոշում է և այն անփոփոխ է»: Նա հավելել է, որ Իրանը շարունակելու է իր գործողությունները, մինչև սեփական պահանջների բավարարումը: