Ֆրանսիայում հրշեջները գործադուլ են հայտարարել
https://parstoday.ir/hy/news/world-i108797-Ֆրանսիայում_հրշեջները_գործադուլ_են_հայտարարել
Ֆրանսիայի հրշեջների 7 արհմիություններ, որոնց անդամները կազմում են այս երկրի հրշեջ-փրկարարների 85 տոկոսը, հայտարարել են, որ հունիսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը, գործադուլ են սկսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2019 07:49 Asia/Tehran
  •  Ֆրանսիայում հրշեջները գործադուլ են հայտարարել

Ֆրանսիայի հրշեջների 7 արհմիություններ, որոնց անդամները կազմում են այս երկրի հրշեջ-փրկարարների 85 տոկոսը, հայտարարել են, որ հունիսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը, գործադուլ են սկսում:

Հրշեջների կողմից իրենց աշխատանքի պայմանների և համակարգի անգործության դեմ բողոքի նման ակցիան աննախադեպ է:

Մակրոնի քաղաքականությունները հանգեցրել են Ֆրանսիայի 40 հազար հրշեջների դժգոհությանը:

Հրշեջների 7 արհմիություններ պահանջում են ավելացնել աշխատավարձերը: Նրանք նաև պահանջում են ավելացնել հրշեջների թիվը:

Չնայած հրշեջները հայտարարել են, որ գործադուլ են անելու մինչև օգոստոսի 31-ը, սակայն պարտավոր են կատարել իրենց ամենանվազագույն պարտավորությունները:

Որոշված է, որ աշխատանքի ժամանակ, նրանց համազգեստի վրա գրված լինի «գործադուլի մեջ» գրությունը: