Սուդանի ռազմական խորհուրդը պատասխանատու է բողոքարարների նկատմամբ կիրառվող բռնության համար
Սուդանում «Ազատություն և փոփոխություն» ընդդիմության կոալիցիան այդ երկրի ռազմական խորհրդին է ճանաչում բողոքարարների նկատմամբ բռնությունների կիրառման պատասխատանու»:
Կոալիցիայի խոսնակ Ջաաֆար Հասան Օսմանն ասել է.«Այս երկրում իշխող ռազմական խորհուրդը պատասխանատու է բողոքարարների և ցույցերի մասնակիցների նկատմամբ կիրառվող ցանկացած բռնության համար»:
Օսմանը զգուշացրել է Սուդանի ռազմական խորհրդին բողոքարարներին ցրելու նպատակով բռնություն կիրառելու կապակցությամբ: Նա հավելել է.«Նախորդ փուլում մեզ հետ փոխգործակցության ժամանակ ռազմական խորհուրդն ապացուցեց, որ չի հասկանում խաղաղության լեզուն, այդ իսկ պատճառով, մենք կանխատեսում ենք, որ այդ խորհուրդը վաղը կայանալիք զանգվածային ցույցերի ժամանակ հերթական անգամ կփորձի բռնություն կիրառել»:
Սուդանի ռազմական խորհուրդը ապրիլի 11-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո, Արաբիայի աջակցությամբ իշխանությունն իր ձեռքը վերցրեց, բայց ժողովուրդը շարունակելով բողոքի ակցիաները, պահանջում է ոչ-ռազմական կառավարություն ունենալ: