Լրատվամիջոց. Պանամական փաստաթղթերը բացահայտում են աշխարհի իրական պատկերը
https://parstoday.ir/hy/news/world-i10909-Լրատվամիջոց._Պանամական_փաստաթղթերը_բացահայտում_են_աշխարհի_իրական_պատկերը
Կոռուպցիայի մասին լրագրողական հետաքննությունը ցույց է տալիս աշխարհի իրական պատկերը ու խոսքի ազատության արժեքը, գրում է Die Welt–ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2016 09:08 Asia/Tehran
  • Լրատվամիջոց. Պանամական փաստաթղթերը բացահայտում են աշխարհի իրական պատկերը

Կոռուպցիայի մասին լրագրողական հետաքննությունը ցույց է տալիս աշխարհի իրական պատկերը ու խոսքի ազատության արժեքը, գրում է Die Welt–ը:

Պարբերականը նշում է, որ սա տեղեկությունների ամենախոշոր արտահոսքն է, որն իր ծավալով ու կարեւորությամբ ստվերել է մինչ այդ երբեւէ հրապարակված գաղտնի տեղեկությունները: Փաստաթղթերը ոչ միայն Mossack Fonseca ընկերությանն են վերաբերում, որը մասնագիտանում է կեղծ ֆիրմաների ստեղծելու գործում, այլեւ ցույց են տալիս թե ինչ հեշտությամբ ու թեթեւությամբ են բազմաթիվ երկրների վերնախավերն իրենց շահերին ծառայեցնում Պանամայի օրենսդրության սողանցքները՝ Վիրջինյան կամ Սեյշելյան կղզիներում իրենց հարստությունն ու բիզնեսը թաքցնելու համար:

Պանամական փաստաթղթերը ցույց են տալիս, որ քաղաքական համակարգերը գտնվում են վերնախավի այնպիսի ներկայացուցչների ձեռքերում, որոնց միայն իրենց շահն է հետաքրքրում: Իսկ վերջին 25 տարիներին նրանց համար փողերը թաքցնելու ու իրենց երկրում ֆինանսական հսկողությունից խուսափելու բազմաթիվ հնարավորություններ են , գրում է հոդվածագիրը:

Պարբերականը չի բացառում նաեւ այն, որ Պանամական փաստաթղթերում հիշատակված որոշ անձինք ֆինանսական մարմիններին տեղեկացրել են իրենց գործնական ակտիվության մասին: Ամեն դեպքում մոտ ժամանակներս նրանք ստիպված են լինելու պատասխան տալ մի շարք հարցերի: Լուրջ լրագրողական հետաքննությունների պակասի ֆոնին այս ատահոսքն ապացույց դարձավ, թե ինչ կարեւոր է ազատ ու առողջ մամուլը, ամփոփում է Die Welt–ը: