Վաղը Թուրքիա կհասնի S-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը
https://parstoday.ir/hy/news/world-i109147-Վաղը_Թուրքիա_կհասնի_s_400_զենիթահրթիռային_համալիրների_առաջին_խմբաքանակը
Լրատվական աղբյուրներ հաղորդել են,որ Ռուսաստանը հուլիսի 7-ին Թուրքիային կմատակարարի S-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հուլիս 06, 2019 08:19 Asia/Tehran
  •  Վաղը Թուրքիա կհասնի S-400  զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը

Լրատվական աղբյուրներ հաղորդել են,որ Ռուսաստանը հուլիսի 7-ին Թուրքիային կմատակարարի S-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը:

Ըստ հաղորդման՝  ներկայումս Ռուսաստանից 9-հոգանոց մի պատվիրակություն այցելել է Թուրքիա այդ համալիրների տեղակայման նախնական քայլերն կատարելու նպատակով: Մինչև երկուշաբթի օրը Թուրքիա կժամանի ռուսաստանցի մասնագետների ևս մի խումբ՝ տեղում օգնելու սարքավորումների տեղակայմանը:

Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրներ գնվելու պատճառով վերջին ամիսների ընթացքում  սրվել են Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա լարվածությունները: 

Վաշինգտոնը պնդում է, որ Թուրքիայի տարածքում S-400 զենիթահրթիռային համալիրների տեղակայումը կբացահայտի ամերիկյան F-35 կործանիչների թույլ կետերը: