Ֆրանսիան Մալիում նոր ռազմակայան է հիմնում
https://parstoday.ir/hy/news/world-i109314-Ֆրանսիան_Մալիում_նոր_ռազմակայան_է_հիմնում
Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մալիում նոր ռազմաբազայի ստեղծման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2019 04:26 Asia/Tehran
  •  Ֆրանսիան Մալիում նոր ռազմակայան է հիմնում

Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մալիում նոր ռազմաբազայի ստեղծման մասին:

Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Աֆրիկայի արևմուտքում ստեղծում է նոր ռազմաբազա:

Հայտարարության համաձայն, ռազմաբազան տեղակայվելու է Գուրմա տարածքում:

2014թ օգոստոսից, ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, Ֆրանսիան մոտ 4 հազար 500 զորային է  գործուղել Բուրկինա Ֆասո, Մալի, Մավրիտանիա, Նիգերիա և Չադ:

Ֆրանսիան հայտարարում է, որ պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, հատկապես Մալիում: Ավելի վաղ, Ֆրանսիան հայտարարել էր, որ «Բարխանե» գործողության շրջանակում, երկարատև ներկայություն է ունենալու Մալիում: