Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան ՀԳՀԾ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել
Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան հայտարարել են, որ ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի քայլերի հետ կապված խնդիրը պետք է լուծվի անդամ երկրների կողմից:
Չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները նվազեցնելու Իրանի քայլը պետք է քննարկվի համատեղ հանձնաժողովի նիստում:
ՀԳՀԾ անդամ երեք եվրոպական երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները նվազեցնելու ընթացքը և նշել, որ Իրանի կողմից ուրանի հասրտացման ծավալների մեծացումը մտահոգիչ է:
Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները կատարելու համար եվրոպական երկրներին տրված 60-օրյա ժամկետի ավարտին, Իրանը, համաձայնագրի 26 և 36-րդ կետերի համաձայն, սկսեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորւթյունների նվազեցման երկրորդ փուլը, հայտարարելով, որ ավելացնում է ուրանի հարստացման մակարդակը:
ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին հայտարարել է, որ Իրանի կողմից իր պարտավորությունների նվազեցումը չի նշանակում ՀԳՀԾ-ից դուրս գալ: Նա հավելել է. «Հնարավոր է, որ պարտավորությունների նվազեցման ընթացքը հանգեցնի ՀԳՀԾ-ում Իրանի ներկայության ավարտին»: