Երկարաձգվել են Հս. Կորեայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i109483-Երկարաձգվել_են_Հս._Կորեայի_դեմ_ԵՄ_ի_պատժամիջոցները
Հակազդելով Հս. Կորեայի կողմից իրականցվող հրթիռային ու միջուկային փորձարկումներին, ԵԽ-ն երկարաձգել է այդ երկրի դեմ իր անկախ պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2019 13:13 Asia/Tehran
  • Երկարաձգվել են Հս. Կորեայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները

Հակազդելով Հս. Կորեայի կողմից իրականցվող հրթիռային ու միջուկային փորձարկումներին, ԵԽ-ն երկարաձգել է այդ երկրի դեմ իր անկախ պատժամիջոցները:

Երկուշաբթի օրը, տարածելով մի հայտարարություն, ԵՄ-ի արտերկրյա հարցերի խորհուրդը հակազդել է Հս. Կորեայի հրթիռային ու միջուկային գործունեությանը և երկարաձգել է այդ երկրի 57 անձանց ու 9 կառույցների դեմ սահմանված իր պատժամիջոցները:

Այս պատժամիջոցների մեջ ներառվում են ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց ու կառույցների ակտիվների սառեցումն ու ճամփորդելու արգելքը:

Առաջին անգամ ԵՄ-ը Հս. Կորեայի դեմպատժամիջոցներ է սահմանել 2006թ.: 

Այս պատժամիջոցների երկարաձգմանը զուգահեռ, նշվում է, որ Վաշինգտոնի ու Փխենյանի աշխատանքային խմբերը մտադիր են բանակցություններ սկսել Հս. Կորեայի միջուկային խնդրի շուրջ:

ԱՄՆ-ն նույնպես առանձին պատժամիջոցներ է պարտադրել Փխենյանին: