ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառի F-35 կործանիչներ
Հուլիս 18, 2019 04:00 Asia/Tehran
Սպիտակ Տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառի F-35 կործանիչներ:
Չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, Սպիտակ տունը նշել է, որ Ռուսաստանից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերման Թուրքիայի որոշումն անհնար է դարձրել այդ երկրին F-35 կործանիչների վաճառքը:
Հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ, սակայն S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերման որոշումը բացասաբար կազդի ՆԱՏՕ-ի վրա:
ԱՄՆ-ն թուրք օդաչուներից խնդրել է մինչև հուլիսի 31-ը լքել այդ երկրի տարածքը:
Նշենք, որ S-400 ՀՕՊ համակարգի 12-րդ օդանավը ժամանել է Անկարայի մերձակայքում գտնվող Աքինջի ռազմաբազա:
Պիտակ