Ռուսաստանը շարունակելու է հովանավորել Սիրիային
https://parstoday.ir/hy/news/world-i109645-Ռուսաստանը_շարունակելու_է_հովանավորել_Սիրիային
Սիրիացի իր պաշտոնակցին հղած ուղերձում, ՌԴ նախագահն ասել է.«Մոսկվան շարունակելու է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2019 15:18 Asia/Tehran
  • Ռուսաստանը շարունակելու է հովանավորել Սիրիային

Սիրիացի իր պաշտոնակցին հղած ուղերձում, ՌԴ նախագահն ասել է.«Մոսկվան շարունակելու է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»:

Կիրակի օրը, Սիրիայի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի առիթով Բաշշար Ասադին հղած ուղերձում, Վլադիմիր Պուտինն ասել է.«Ռուսաստանն ու Սիրիան դաշնակից են ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարում և երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնումը հնարավոր է տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղության ու կայունության ամրապնդման շրջանակում»:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով Սիրիայում ձախողելու են ահաբեկիչները:

Պուտինը հույս է հայտնել, որ Սիրիայի քաղաքացիները շուտով խաղաղ կյանքով կապրեն: