ՖԱՕ.«Թերսնման առումով Եմենն ամենավատ պայմաններով երկիրն է»
(last modified Tue, 23 Jul 2019 12:49:15 GMT )
Հուլիս 23, 2019 17:19 Asia/Tehran
  • ՖԱՕ.«Թերսնման առումով Եմենն ամենավատ պայմաններով երկիրն է»

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն ՖԱՕ-ին Եմենը ներկայացրել է որպես աշխարհում ամենավատ պայմաններ ուեցող երկիրը:

«2019թ. սննդի գլոբալ անվտանգություն» զեկույցում, ՖԱՕ-ն հայտարարել է, որ Եմենի 30 միլիոնանոց բնակչության  39 տոկոսը տառապում է սովից, իսկ 85 տոկոսը սննդի խնդիր ունի:

Կառույցը նույպես հայտարարել է, որ ողջ աշխարհում շուրջ 820 մլն. մարդ, թերսնման խնդիր ունի: 

ՖԱՕ-ի զեկույցի համաձայն, Եմենից բացի, Իրաքը՝  29 տոկոս, Սուդանը 20.1 տոկոս, Հորդանանը 12.2 տոկոս և Լիբանանը 11 տոկոս քաղցածությամբ, արաբական երկրների միջև գտնվում են վատ պայմաններում:

2015թ. իվեր Եմենում, Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ռազմատենչությունը, տասնյակ հազարավոր զոհվածներից ու վիավորվածներից ու միլիոնավոր եմենցիների անօթևանությունից բացի այս աղքատ երկրի քաղաքացիներին կանգնեցրել է սննդի խիստ պակասի առջև: