Ամերիկյան լրտեսական ինքնաթիռները ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք
https://parstoday.ir/hy/news/world-i109881-Ամերիկյան_լրտեսական_ինքնաթիռները_ներխուժել_են_Վենեսուելայի_օդային_տարածք
Վենեսուելայի զինված ուժերի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան լրտեսական ինքնաթիռները հերթական անգամ ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2019 12:26 Asia/Tehran
  • Ամերիկյան լրտեսական ինքնաթիռները  ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք

Վենեսուելայի զինված ուժերի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան լրտեսական ինքնաթիռները հերթական անգամ ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք:

Վենեսուելայի գործողությունների ռազմավարական հրամանատարությունը, որ համարվում է այդ երկրի Զինված ուժերի մասնաճյուղը, շաբաթ օրը հստակեցրել է.«Այսօր հերթական անգամ ԱՄՆ-ի լրտեսական ինքնաթիռները մտել են Վենեսուելայի կողմից վերահսկվող գոտի՝ խախտելով ավիացիոն անվտանգությունն ու միջազգային պայմանագրերը։ ԱՄՆ-ն շարունակում է բացահայտ կերպով անարգել մեր պետությանը»:

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում սա ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի օդային տարածքի խախտման առաջին դեպքը չէ։ Վենեսուելայի պաշտպանության նախարարությունում նշել են, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի օդային տարածքի շարունակական խախտման դեպքերը  կարող են դիտարկվել որպես արտաքին լուրջ սպառնալիք:

ԱՄՆ-ն  և նրա մի խումբ դաշնակիցներ փորձում են կործանել Վենեսուելայի օրինական կառավարությունը և իշխանության բերել  դրածո մի կառավարություն: