Բրազիլիայի բանտերից մեկում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, զոհվել է 52 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i109937-Բրազիլիայի_բանտերից_մեկում_տեղի_ունեցած_անկարգությունների_ժամանակ_զոհվել_է_52_մարդ
Բրազիլիայի հյուսիսում գտնվող Պարա նահանգի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով, զոհվել է 52 մարդ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 30, 2019 09:33 Asia/Tehran
  •  Բրազիլիայի բանտերից մեկում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, զոհվել է 52 մարդ

Բրազիլիայի հյուսիսում գտնվող Պարա նահանգի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով, զոհվել է 52 մարդ:

Նահանգի պատասխանատուևները հայտարարել են որ անկարգություններն առաջացել են կալանավորների տարբեր խմբերի միջև վիճաբանության արդյունքում:

Սպանվածներից 16-ը եղել են գլխատված:

Բրազիլական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, անկարգությունները սկսվել են առավոտյան ժամը 7-ին և տևել հինգ ժամ:

Մայիս ամսին, Բրազիլիայի Մանաուս քաղաքում նույնպես դաժանորեն սպանվել էին 40 կալանավորներ:

Բախումներն ու ապստամբությունները տարածված են Բրազիլիայի բանտերում: Դրանք մշտապես տեղի են ունենում կալանավորների տարբեր խմբերի միջև վիճաբանությունների արդյունքում: