Ֆրանսիա.«Իրանի հետ միասին փորձում ենք մեղմել լարվածությունները»
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է.«Փարիզը ջանքեր է գործադրում Իրանի հետ համագործակցելու և այդ երկրի հետ Պարսից Ծոցի խնդիրների ու զարգացումների շուր առաջացած լարվածությունները մեղմելու ուղղությամբ»:
Հինգշաբթի օրը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Պարսից Ծոցի զարգացումների և Իրանի կողմից բրիտանական լցանավի կալանավորման մասին ասել է.«Փարիզը ջանքեր է գործադրում՝ Իրանի հետ համագործակցությամբ, մեղմել լարվածությունները»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելել է.«Ակնլկալում ենք, որ Իրանը անհրաժեշտ քայլեր կվերցնի լարվածությունների նվազեցման գործընթացին նպաստելու համար»:
ԻԻՀ-ն շեշտել է.«Պարսից Ծոցի անվտանգությունը կախված է տարածաշրջանի երկրներից և ոչ մի երկրի թույլ չենք տա անապահովություն ստեղծել Պարսից Ծոցում և խախտել միջազգաին օրենքները»: