Հակաթրամփյան ցույցեր՝ ԱՄՆ-ի Դեյթոն քաղաքում
https://parstoday.ir/hy/news/world-i110229-Հակաթրամփյան_ցույցեր_ԱՄՆ_ի_Դեյթոն_քաղաքում
ԱՄՆ նախագահն այցելել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաք, որտեղ տեղի էր ունեցել վերջին հրաձգություններից մեկը: Նախագահի այցին զուգահեռ, քաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ վերջինիս դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2019 04:01 Asia/Tehran
  • Հակաթրամփյան ցույցեր՝ ԱՄՆ-ի Դեյթոն քաղաքում

ԱՄՆ նախագահն այցելել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաք, որտեղ տեղի էր ունեցել վերջին հրաձգություններից մեկը: Նախագահի այցին զուգահեռ, քաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ վերջինիս դեմ:

Անցած շաբաթ և կիրակի օրերին, ԱՄՆ-ի Օհայո նահանգի Դեյթոն և Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով, զոհվեցին 31 և վիրավորվեցին տասնյակ մարդիկ:

Դեյթոն կատարած այցի ընթացքում, Դոնալդ Թրամփն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է զոհերի հարազատներին և վիրավորներին: Ցուցարարները, հավաքվելով հիվանդանոցի դիմաց, որտեղ գտնվում են վիրավորները, Դոնալդ Թրամփից պահանջել են սահմանափակել զենք կրելու ազատությունը:

Բողոքարարները Թրամփին մեղադրել են ռասիստական հայտարարություններով երկրում ռասիզմի ու բռնությունների ալիքը տարածելու մեջ: