Amnesty International-ը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներ մեկնող քաղաքացիներին
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ-ի Տեխաս և Օհայո նահանգներում տեղի ունեցած հրաձգությունների և 31 հոգու զոհվելու հետևանքով, նախազգուշացրել է Միացյալ Նահանգներ մեկնող աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրն աշխարհի բոլոր երկրների քաղաքացիներին կոչ է արել ԱՄՆ ճանապարհորդելու հարցում շատ զգույշ լինել և հաշվի առնել հավանական արտակարգ իրավիճակները:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նաև ԱՄՆ-ի ուղևորներին զգուշացրել է զերծ մնալ մարդաշատ վայրեր, այդ թվում սրբավայրեր, դպրոցներ և գիշերային ակումբներ այցելություններից: Այս վայրերը վերջերս զինված հարձակումների թիրախ են դարձել:
Մարդու իրավունքների պաշտպանության խմբերը ևս զգուշացրել են ԱՄՆ-ում զինյալ բռնությունների ավելացման կապակցությամբ:
Նրանք անդրադարձել են ԱՄՆ-ում այս շաբաթ տեղի ունեցած մահաբեր հրաձգություններին, այն անվանելով «մարդու իրավունքների ճգնաժամ»:
Վենեսուելան և Ուրուգվայը ևս զգուշացրել են ԱՄՆ մեկնելու մտադրություն ունեցող իրենց քաղաքացիներին:
ԱՄՆ-ում տարեկան հազարավոր մարդ է սպանվում կամ վիրավորվում հրաձգության հետևանքով:
ԱՄՆ-ի զենքի ասոցիացիան (NRA) այդ երկրում ազատորեն զենք կրելը հովանավորող սիոնիստական հզոր լոբբիներից է, որին աջակցում է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: