Ֆրանսիայի պատասխանը՝ Իրանի վերաբերյալ Թրամփի անհիմն հայտարարություններին
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկիրը, հակառակ ԱՄՆ նախագահի հայտարարությանն, անկախ դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ:
Ուրբաթ օրը, վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լըդրիանին, նախարարությունը հրապարակել է մի հաղորդագրություն, որում նշված է. «Ֆրանսիան Իրանի նկատմամբ իր դիրքորոշման մեջ բացառապես անկախ է և դրա համար որևէ մեկի թույլտվության կարիքը չունի»:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Ֆրանսիան հավատարիմ է ՀԳՀԾ-ին և ինչպես համաձայնության մյուս անդամները, բացառությամբ ԱՄՆ-ի, հավատարիմ է իր ստորագրությանը:
Հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոն ներկայացուցիչն է՝ Իրանին բանակցելու սեղանի շուրջ հրավիրելու հարցում:
Թրամփն իր թուիթերյան էջում արած գրառման մեջ անհիմն հայտարարություն էր արել այն մասին, թե Իրանը կողմ է բանակցություններին, Մակրոնին մեղադելով Իրանին սխալ մեսիջ փոխանցելու մեջ:
ԻԻՀ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կտրականապես դեմ են ԱՄՆ-ի նախագահի ամբոխավարական դիրքորոշումներին: