Բրիտանիան շեշըում է հավատարմությունը ՀԳՀԾ-ին
Բրիտանիայի ԱԳ նախարարի գրասենյակը, ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի կապակցությամբ Լոնդոնի վերաբերմունքը փոփոխության չի ենթարկվել:
FXStreet կայքը հաղորդել է, որ երկուշաբթի օրը, Բրիտանիայի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով վարչապետ Բորիս Ջոնսոնի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի՝ անվտանգության և Իրանի հարցերի վերաբերյալ բանակցություններին, ասել է. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ Լոնդոնի վերաբերմունքը փոփոխության չի ենթարկվել»:
Օգոստոսի 11-ին, Լոնդոն կատարած այցի ընթացքում, Բոլթոնը Բրիտանիային կոչ էր արել աջակցել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու, Վաշինգտոնի քաղաքականությանը: Այնուհետև նա հայտարարել էր, որ ավելի լավ կլինի Իրանի հարցով բանակցությունները հետաձգել:
Այսօր նույնպես, Ջոն Բոլթոնը հանդիպելու է մի շարք բրիտանացի պաշտոնյաների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարի հետ: