Բրիտանիան շեշըում է հավատարմությունը ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i110396-Բրիտանիան_շեշըում_է_հավատարմությունը_ՀԳՀԾ_ին
Բրիտանիայի ԱԳ նախարարի գրասենյակը, ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի կապակցությամբ Լոնդոնի վերաբերմունքը փոփոխության չի ենթարկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2019 07:20 Asia/Tehran
  • Բրիտանիան շեշըում է հավատարմությունը ՀԳՀԾ-ին

Բրիտանիայի ԱԳ նախարարի գրասենյակը, ևս մեկ անգամ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի կապակցությամբ Լոնդոնի վերաբերմունքը փոփոխության չի ենթարկվել:

FXStreet կայքը հաղորդել է, որ երկուշաբթի օրը, Բրիտանիայի ԱԳՆ խոսնակն անդրադառնալով վարչապետ Բորիս Ջոնսոնի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի՝ անվտանգության և Իրանի հարցերի վերաբերյալ բանակցություններին, ասել է. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ Լոնդոնի վերաբերմունքը փոփոխության չի ենթարկվել»:

Օգոստոսի 11-ին, Լոնդոն կատարած այցի ընթացքում, Բոլթոնը Բրիտանիային կոչ էր արել աջակցել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու, Վաշինգտոնի քաղաքականությանը: Այնուհետև նա հայտարարել էր, որ ավելի լավ կլինի Իրանի հարցով բանակցությունները հետաձգել:

Այսօր նույնպես, Ջոն  Բոլթոնը հանդիպելու է մի շարք բրիտանացի պաշտոնյաների, այդ թվում՝ Պաշտպանության նախարարի հետ: