ԱՄՆ կոնգրեսականներ. Գրավված Պաղեստինն ազատագրվելու է
https://parstoday.ir/hy/news/world-i110595-ԱՄՆ_կոնգրեսականներ._Գրավված_Պաղեստինն_ազատագրվելու_է
ԱՄՆ կոնգրեսի երկու մուսուլման կին ներկայացուցիչներ, հակադարձելով բռնագրավված Պաղեստին իրենց մուտքի արգելքին, հայտարարել են. «Աստծո կամոք, Պաղեստինն առաջիկայում ազատ կարձակվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2019 13:54 Asia/Tehran
  •  ԱՄՆ կոնգրեսականներ. Գրավված Պաղեստինն ազատագրվելու է

ԱՄՆ կոնգրեսի երկու մուսուլման կին ներկայացուցիչներ, հակադարձելով բռնագրավված Պաղեստին իրենց մուտքի արգելքին, հայտարարել են. «Աստծո կամոք, Պաղեստինն առաջիկայում ազատ կարձակվի»:

Ֆարս լրատվական գործակալությունը, կիրակի օրը հաղորդել է որ վերջերս Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ կոնգրեսի մուսուլման անդամներ  Իլհան Օմարին և Ռաշիդա Թլայբին արգելել էր մուտք գործել բռնագրավված Պաղեստին:

Թլայբն ով ծնունդով պաղեստինցի է, անդրադառնալով արևմտյան ափին իրենց դիմավորելու եկած պաղեստինցիների կրած պաստառների վրա արված գրություններին, գրել է. «Մի օր, ես ու Իլհան Օմարն այցելելու ենք Բեղթհեղեմ և հույսով եմ, որ այդ օրը Պաղեստինն ազատագրված կլինի: #Ազատեք Պաղեստինը»:

Ի պատասխան, Օմարը գրել է. «Մի օր, շատ շուտ»:

Ներկայացուցչների պալատի վերոնշյալ դեմոկրատական անդամները Դոնալդ Թրամփի ամենակոշտ քննադատներից են: Այս շաբաթ նրանք պետք է այցելեին բռնագրավված Պաղեստին, սակայն Թրամփը Սիոնիստական ռեժիմից պահանջել էր նրանց մուտքի արտոնագիր չտրամադրել: