ԵՄ նախագիծը՝ Թրամփի հակաառևտրային գործողություններին դիմակայելու նպատակով
ԵՄ մշակել է նախագիծ՝ ԱՄՆ-ի նախագահի և այդ երկրի խոշոր ընկերությունների կողմից հակաառևտրային գործողություններին հակադարձելու համար:
Եվրահանձնաժողովին ներկայացված 173 էջանոց նախագծում, ԵՄ պաշտոնյաները, հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն Դեր Լեյենին կոչ են արել ձևավորել «Եվրոպայի ապագայի հիմնադրամ», եվրոպական ընկերությունների ավելի քան 100 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերով:
Նախագծի նպատակն է ԱՄՆ-ի ներկա առևտրային քաղաքականությունների դեմ պայքարելը և այդ երկրի ՏՏ ոլորտի խոշարագույն ընկերությունների՝ Google- ի, Apple- ի, Amazon- ի, Microsoft- ի և Facebook- ի ու Չինաստանի հետ եվրոպական ընկերությունների համար մրցակցային հնարավորոթյուններ ստեղծելը:
Politico- ի հաղորդմամբ, եվրոպացի պաշտոնյաները, Եվրահանձնաժողովիին կոչ են արել ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Դոնալդ Թրամփի առևտային պատերազմի նկատմամբ, իսկ Բրյուսելից պահանջել են միակողմանի մաքսային սակագներ սահմանել ամերիկյան ապրանքների համար:
ԱՄՆ-ը Եվրոպայից ներկրվող ալյումինի ու պողպատի համար բարձր մաքսային սակագներ է սահմանել: