Եվրոպան ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան քայլերով
https://parstoday.ir/hy/news/world-i110809-Եվրոպան_ԱՄՆ_ին_սպառնացել_է_պատասխան_քայլերով
Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, շաբաթ օրը Մեծ Յոթնյակի գագաթաժողովին առընթեր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե Ֆրանսիայում շրջանառության մեջ մտած տեխնոլոգիական ընկերությունների վերաբերյալ հարկային օրենքի պատճառով Դոնալդ Թրամփը մաքսային նոր սակագներ սահմանի ֆրանսիական արտադրության ապրանքների վրա, ԵՄ-ն կդիմի պատասխան քայլի՝ ի աջակցություն Ֆրանսիայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2019 06:49 Asia/Tehran
  •  Եվրոպան ԱՄՆ-ին սպառնացել է  պատասխան քայլերով

Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, շաբաթ օրը Մեծ Յոթնյակի գագաթաժողովին առընթեր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե Ֆրանսիայում շրջանառության մեջ մտած տեխնոլոգիական ընկերությունների վերաբերյալ հարկային օրենքի պատճառով Դոնալդ Թրամփը մաքսային նոր սակագներ սահմանի ֆրանսիական արտադրության ապրանքների վրա, ԵՄ-ն կդիմի պատասխան քայլի՝ ի աջակցություն Ֆրանսիայի:

Hill կայքի կայքի փոխանցմամբ,  ուրբաթ օրը, նախքան Ֆրանսիայում կայանալիք Մեծ Յոթնյակի գագաթաժողովին մասնակցելու նպատակով այդ երկիր մեկնելը կայացած մամուլի ասուլիսում, Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Ես չեմ ցանկանում, որ Ֆրանսիան նոր հարկային սակագներ սահմանի ամերիկյան ապրանքների համար: Սակայն եթե դա տեղի ունենա, ԱՄՆ-ն ֆրանսիական ապրանքների վրա կսահմանի աննախադեպ մաքսատուրքեր»:

Ֆրանսիայի նոր օրենքի համաձայն, տարեկան նվազագույնը 750 միլիոն եվրո եկամուտ ունեցող և ֆրանսիացիներին ծառայություններ մատուցող տենոլոգիական ըներությունների տարեկան եկամտի վրա կսահմանվի 3 տոկոս հարկ: Այս օրենքը վերաբերում է նաև այնպիսի ընկերություններին, ինչպես՝ Apple- ը, Google- ը և Facebook- ը: