Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցում երրորդ երկրի միջնորդությունը
Հնդկաստանի վարչապետը մերժել է Քաշմիրի հարցում երրորդ երկրի ցանկացած միջամտություն կամ միջնորդություն:
Հնդկաստանում լույս տեսնող Economic Times օրաթերթը երկուշաբթի օրը գրել է.«Հնդկաստանիվարչապետ Նարենդրա Մոդին երկուշաբթի օրը Ֆրանսիայի Բիարից քաղաքում Մեծ Յոթնյակի երկրների գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություն վարելուց հետո, հայտարարել է, որ Հնդկաստանի ու Պակիստանի բոլոր հարցերը երկկողմ են և երրորդ երկրի միջնորդության կարիքը չկա: Մենք կարող ենք երկկողմանիորեն լուծել առկա տարաձայնություններն ու խնդիրները»:
Քաշմիրի հարցով Պակիստանի ու Հնդկաստանի միջև լարվածության նոր փուլը սրվելով, Իսլամաբադը միջազգային դերակատարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին կոչ է արել միջնորդել Քաշմիրի հարցում:
Հնդկաստանի վարչապետը օգոստոսի 5-ին հայտարարել է Քաշմիրի տարածքի ինքնավարությունը և հատուկ լիազորությունները չեղարկելու մասին: Քաշմիրի բնակիչները և Պակիստանը բողոքել են որոշման դեմ: