Օգոստոս 28, 2019 13:05 Asia/Tehran
  • Բրազիլիան վերջապես ընդունել է Ամազոնի հրդեհը մարելու համար արտաքին օգնությունը

Բրազիլիայի նախագահը վերջապես համաձայնել է ընդունել Ամազոնի անտառներում բռնկված հրդեհը մարելու համար նախատեսված ֆինանսական աջակցությունը:

Երեքշաբթի օրը, Մեծ Յոթնյակի երկրների կողմից ֆինանսական աջակցությունը մերժելուց մեկ օր անց, Ժայիր Բոլսոնարոյի խոսնակը հայտարարել է, որ Բրազիլիան կընդունի միջազգային կազմակերպությունների և առանձին երկրների առաջարկած ֆինանսական աջակցությունը՝ Ամազոնի հրդեհները մարելու համար:

Ամազոնի անտառներում բռնկված հրդեհների տարածումից ու անկառավարելի դառնալուց հետո, աշխարհի շատ երկրներ, Բրազիլիայի նախագահին մեղադրեցին  ճգնաժամային վիճակն անտեսելու մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ամազոնի հրդեհները համարել է «գլոբալ ճգնաժամ»: Բոլսոնարոյին հղած ուղերձում, Մակրոնը նշել է. «Մենք չենք կարող ձեզ թույլ տալ ոչնչացնել ամեն ինչ»:

Հրդեհը ոչնչացրել է Ամազոնի անտառների հազարավոր հեկտարներ, որոնք գտնվում են Բրազիլիայի, Բոլիվիայի և Պարագվայի տարածքներում: Այս երկրներում արտակարգ դություն է սահմանվել:

 

 

Պիտակ