Լոնդոնը երկակի խաղ է խաղում
Հայտարարելով, որ Բրիտանիան աջակցում է ՀԳՀԾ-ին, այդ երկրի ԱԳ նախարարն աշխարհի երկրներին կոչ է արել միանալ Պարսից Ծոցում ԱՄՆ-ի հակաիրանական կոալիցիային:
Հինգշաբթի օրը, Ռոյտերսի հաղորդման համաձայն, նախքան Հելսինկիում անցկացվող ԵՄ-ի ԱԳ նախարարներին նիստին մասնակցելն իր գերմանացի ու ֆրանսիացի պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ, Դոմինիկ Ռաբն ասել է.«Հորմոզի նեզուցում միջազգային նավագնացությանն ուղղված սպառնալիքներին դիմակայելու համար, միջազգային ծավալուն աջակցության կարիք ունենք»:
Դոմինիկ Ռաբի այս պահանջը հնչում է այն դեպքում, երբ Ֆրանսիան և Գերմանիայի մերժել են Պարսից Ծոցում ԱՄՆ-ի հակաիրանական կոալիցիային միանալու առաջարկը:
Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտնել է, որ եվրոպական երկրները դեմ են Պարսից Ծոցում ԱՄՆ-ի գործողությանը մասնակցելու խնդրին:
Հինգշաբթի օրը, Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը նույնպես կոչ է արել վերջ տալ Պարսից Ծոցում լարվածություն հարուցող քայլերին: