Մերկելը խոստովանել է ներգաղթյալների հարցով ԵՄ-ի թույլ գործունեության մասին
(last modified Fri, 30 Aug 2019 14:37:22 GMT )
Օգոստոս 30, 2019 19:07 Asia/Tehran
  • Մերկելը խոստովանել է ներգաղթյալների հարցով ԵՄ-ի թույլ գործունեության մասին

Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ ներգաղթյալնիերի հետ կապված ԵՄ-ի նախագծերը զգալի հաջողություններ չեն ունեցել:

Հինգշաբթի օրը, Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսի հետ մամլո համատեղ ասուլիսում Անգելա Մերկելն ասել է. «ԵՄ անդամ երկրները ըստ Թուրքիայի հետ 2016թ. ԵՄ-ի կնքած համաձայնության ներգաղթյալների ընդունման հարցով զգալի ձեռքբերումներ չեն ունեցել»:

Ըստ այս համաձայնության, ԵՄ-ին անդամակցող երկրները պարտավորվում են ընդունել Թուրքիայի ճանապարհով եկած սիրիայի փախստականների մի բաժնին, սակայն տվյալները ցույց են տալիս, որ համաձայնության ստորագրումից մինչև 2019թ. մարտը ԵՄ-ը ընդունել է Թուրքիայի ճանապարհով եկած միայն 20 հազար փախստականների: 

2016թ. դեպի Եվրոպա փախստականների հոսքը դադարեցնելու հույսով Մերկելը հովանավորեց Բրյուսել-Անկարա համաձայնությունը, սակայն որոշ ժամանակ անց խոստովանեց համաձայնագրի իրագործման հարցում առկա դժվարությունների մասին: