ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը՝ ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների նվացեզման կապակցությամբ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանի կողմից հարստացված ուրանի ծավալները գերազանցել են ՀԳՀԾ-ով սահմանված մակարդակը:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է. «Իրանի կողմից հարստացված ուրանի չափը կազմել է 241 կիլոգամ, սահմանված 202 կիլոգրամի փոխարեն»:
Գործակալությունը հավելել է, որ ուրանի հարստացման մակարդակը նույնպես գերազանցել է 3.67 տոկոս սահմանված չափը, հասնելով 4.5 տոկոսի:
ՄԱԳԱՏԷ-ն ընդգծել է, որ Իրանը լիարժեք համագործակցություն է ծավալել գործակալության հետ:
Սա ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի պարտավորությունների վերաբերյալ 16-րդ զեկույցն է:
Նախորդ 15 զեկույցներում նույնպես ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ Իրանի լիարժեք հավատարմությունը:
Իրանը հայտարարել է, որ եթե մինչև սեպտեմբերի 6-ը եվրոպական կողմը չկատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, Թեհրանը կսկսի իր պարտավորությունների նվազեցման երրորդ քայլը: