ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը՝ ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների նվացեզման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i111012-ՄԱԳԱՏԷ_ի_զեկույցը_ՀԳՀԾ_ով_ստանձնած_Իրանի_պարտավորությունների_նվացեզման_կապակցությամբ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանի կողմից հարստացված ուրանի ծավալները գերազանցել են ՀԳՀԾ-ով սահմանված մակարդակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2019 05:02 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը՝ ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների նվացեզման կապակցությամբ

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանի կողմից հարստացված ուրանի ծավալները գերազանցել են ՀԳՀԾ-ով սահմանված մակարդակը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  ուրբաթ օրը ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է. «Իրանի կողմից հարստացված ուրանի չափը կազմել է 241 կիլոգամ, սահմանված 202 կիլոգրամի փոխարեն»:

Գործակալությունը հավելել է, որ ուրանի հարստացման մակարդակը նույնպես գերազանցել է 3.67 տոկոս սահմանված չափը, հասնելով 4.5 տոկոսի:

ՄԱԳԱՏԷ-ն ընդգծել է, որ Իրանը լիարժեք համագործակցություն է ծավալել գործակալության հետ:

Սա ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի պարտավորությունների վերաբերյալ 16-րդ զեկույցն է:

Նախորդ 15 զեկույցներում նույնպես ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ Իրանի լիարժեք հավատարմությունը:

Իրանը հայտարարել է, որ եթե մինչև սեպտեմբերի 6-ը եվրոպական կողմը չկատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, Թեհրանը կսկսի իր պարտավորությունների նվազեցման երրորդ քայլը: