ԱՄՆ-ն փորձում է կրկին բանակցել Հյուսիսային Կորեայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i111065-ԱՄՆ_ն_փորձում_է_կրկին_բանակցել_Հյուսիսային_Կորեայի_հետ
Փխենյանի զգուշացումից հետո, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ վարելու իրենց պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2019 14:21 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն փորձում է կրկին բանակցել Հյուսիսային Կորեայի հետ

Փխենյանի զգուշացումից հետո, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ վարելու իրենց պատրաստակամության մասին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մի պաշտոնյա կիրակի օրն առանց որևէ հավելյալ բացատրության հայտարարել է.«Հյուսիսային Կորեայի  պատրաստակամություն հայտնելուն պետ, Վաշինգտոնը ևս պատրաստ է այդ երկրի հետ բանակցել»:

Հյուսիսային Կորեան զգուշացրել է Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ի հետ բանակցելու Փխենյանի սպասումներն աստիճանաբար անհետանում են:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար  Չո Սոն Հույը  վերջերս ասել է.«Փխենյանի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի ծայրահեղական հայտարարություններն ու դիրքորոշումներն ավելի են բարդացրել այդ երկրի հետ բանակցության հարցը»:

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում  փետրվարին կայացած ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումից ի վեր դադարել են Կորեական թերակղզու միջուկային հարցերի շուրջ երկու երկրի բանակցությունները: