Ամազոնի անտառներում հրդեհն ընդարձակվել է
Ամազոնի անտառներում հրդեհը տարածվել է: Այդ մասին տեղեկացնում են Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտից:
Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտարարել է.«2019թ. օգոստոս ամսին Ամազոնի անտառներում հրդեհի բռնկման հազար դեպք է արձանագրվել»:
Այս հաստատության հայտարարության համաձայն այս տարվա օգոստոսին Ամազոնի անտառներում գրանցված հրդեհները նախորդ տարվա համեմատությամբ եռապատկվել են:
Հաղորդումներից պարզվում է, որ չնայած Բրազիլիայի բանակի կողմից հրդեհի մարման համար տարվող ջանքերին հրդեհը դեռ շարունակում է ավելի շատ տարածքների կլանել:
Ամազոնի անտառներում հրդեհի տարածումը, որի մեծ մասը գնտվում է Բրազիլիայում առթել է միջազգային կողմերի մտահոգությունն ու զայրույթը:
Ամազոնի անտառներն աննախադեպ մասշտաբով հրկիզվում են և միջազգային հանրությունը այս հարցը դրել է ուշադրության կենտրոնում:
Եվրոպական երկրները Բուլսոնարոյի կառավարությանը մեղադրել են շրջակա միջավայրի աղետին դիմակայելու հարցով թերանալու մեջ: