Թրամփը Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեն նվազելու
Սեպտեմբեր 06, 2019 14:16 Asia/Tehran
Իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում, ԱՄՆ նախագահն ասել է. «Իրանի դեմ շրջափակումների վերացումը դրված չէ Սպիտակ Տան օրակարգում»:
Սպիտակ Տունը հայտարարել է, որ Մակրոնի հետ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ չի վերացնելու Իրանի դեմ պատժամիջոցները:
Լրատվական հարցերով Թրամփի հատուկ օգնական Ջուդ Դեյերը թուիթերում գրել է, որ Թրամփն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքը վերացնելու և Պարսից Ծոցում նավագնացությունը ազատ հայտարարելու կապակցությամբ:
Նա նշել է, որ Թրամփը Մակրոնին ասել է, որ այս պահին չի պատրաստվում նվազեցնել Իրանի դեմ պատժամիջոցները:
Պիտակ