Ամազոնի հրդեհը հասել է Բոլիվիա
Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհները ոչնչացրել են Բոլիվիայի տարածքում գտնվող հազարավոր հեկտար անտառներ:
CNN հեռուստաընկերությունն այսօր հաղորդել է, որ Ամազոնի անտառներում մոլեգնող հրդեհները ոչ միայն տարածվել են Բրազիլիայում այլև դրանք առայսօր ոչնչացրել են Բոլիվիայի տարածքում գտնվող մեկ միլիոն 700 հազար հեկտար անտառներ:
Բոլիվիայի Սանտաքրուզ տարածքի էկոլոգիական բաժնի պաշտոնյա Սինթիա Ասինը նշելով ,որ հրդեների մեծ մասը տեղի է ունեցել պահպանվող տարածքներում, Բոլիվիայի կառավարությանը կոչ է արել երկրում Ազգային աղետ հայտարարել:
Նա հավելել է.«Հրդեհի հետևանքով ոչնչացել է կենսաբանական բազմազանության և ջրամատակարարման մեծ մասը»:
Փորձագետներն Ամազոնի անտառներն անվանել են երկրագնդի թոքերը,որոնք կենսական նշանակություն ունեն երկրագնդի համար: