Ռյաբկով. Մոսկվան հասկանում է ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i111373-Ռյաբկով._Մոսկվան_հասկանում_է_ՀԳՀԾ_ի_շրջանակներում_Իրանի_քայլերը
ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ չնայած Իրանի կողմից իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը չի նպաստի իրավիճակի կարգավորմանը, ամեն դեպքում, Մոսկվան հասկանում է այդ ուղղությամբ արվող Իրանի քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2019 05:10 Asia/Tehran
  •  Ռյաբկով. Մոսկվան հասկանում է ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի քայլերը

ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ չնայած Իրանի կողմից իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը չի նպաստի իրավիճակի կարգավորմանը, ամեն դեպքում, Մոսկվան հասկանում է այդ ուղղությամբ արվող Իրանի քայլերը:

Ինտերֆաքս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սերգեյ Ռյաբկովը նշել է. «ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման Իրանի դրդապատճառը հասկանալի է Մոսկվայի համար և շատ կարճ ժամանակահատվածում, այդ քայլերը հնարավոր է շրջել»:

Ռյաբկովը հավելել է. «ՀԳՀԾ-ի ճակատագիրն ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից: Եթե ամերիկացիներին հաջողվի ներկայացնել խնդիրը լուծելու առաջարկ, որն ընդունելի լինի բոլոր անդամների, ներառյալ՝ Իրանի կողմից, կարելի է ասել, որ տեղի են ունեցել դրական փոփոխություններ: Սակայն նման բան դեռևս տեղի չի ունեցել»:

2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և դրանից հետո եվրոպացիների անգործության արդյունքում, Իրանը մինչ այժմ երեք փուլով կրճատել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: