Վաշինգտոն. Թեհրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i111408-Վաշինգտոն._Թեհրանի_դեմ_առավելագույն_ճնշման_քաղաքականությունը_շարունակվում_է
ԱՄՆ Պետքատուղարության խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի Իսլամական հանրապետության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 08:15 Asia/Tehran
  • Վաշինգտոն. Թեհրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակվում է

ԱՄՆ Պետքատուղարության խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի Իսլամական հանրապետության վրա:

Մորգան Օրտագուսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի  Թեհրանի դեմ ճնշումը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն դեպքում, պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինքն անձամբ և ազգային անվտանգության մի շարք պաշտոնյաներ, կողմ են Իրանի վրա առավելագույն ճնշման ռազմավարությունը շարունակելուն:

Չնայած Թեհրանի հետ բանակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությանը, իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ բանակցություն տեղի չի ունենա, քանի դեռ Վաշինգտոնը չի չեղարկել Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները և «առավելագույն ճնշման» քաղաքականությունը: