Թուրքիան կարևորել է Ս-400 համակարգի գնումը
https://parstoday.ir/hy/news/world-i111505-Թուրքիան_կարևորել_է_Ս_400_համակարգի_գնումը
Թուրքիայի նախագահը տարածաշրջանի խաղաղության համար կարևորել է Ս-400 հրթիռային համակարգի գնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 07:30 Asia/Tehran
  • Թուրքիան կարևորել է Ս-400 համակարգի գնումը

Թուրքիայի նախագահը տարածաշրջանի խաղաղության համար կարևորել է Ս-400 հրթիռային համակարգի գնումը:

Ռոյտերս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Ռուսաստանի Ս-400 հրթիռային համակարգը հարձակողական չէ և կրում է  պաշտպանական բնույթ:  Թուրքիան ուհի  նման պաշտպանական համակարգի կարիք»:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ս-400 համակարգի գնման պայմանագիրը Անկարայի համար ամենակարևոր պայմանագիրն է համարվում, քանի որ երաշխավորում է այս համակարգերի համատեղ արտադրությունը:

Նշելով, որ ապրիլին կատարելագործվում է այս համակարգի տեղակայման գործընթացը, Էրդողանն ասել է.«Ռուսական Ս-400 համակարգը ոչ մի հակասություն չունի ԱՄՆ-ի Ֆ-35 կործանիչների հետ»:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կիրակի օրը, կատարելագործվել է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը: