Կահիրեում բողոքի ցույցեր են անցկացվում Ալ Սիսիի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i111683-Կահիրեում_բողոքի_ցույցեր_են_անցկացվում_Ալ_Սիսիի_դեմ
Սեպտեմբերի 20-ին Կահիրեի Ալ Թահրիր հրապարակում կազմակերպված ցույցի ընթացքում, Եգիպտոսի քաղաքացիները պահանջել են նախագահ Աբդոլֆաթա Ալ Սիսիի հրաժարականը: Ցույցի մասնակցիներն Ալ Սիսիի դեմ ուղղված կոչեր են հնչեցրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 21, 2019 08:43 Asia/Tehran
  • Կահիրեում բողոքի ցույցեր են անցկացվում Ալ Սիսիի դեմ

Սեպտեմբերի 20-ին Կահիրեի Ալ Թահրիր հրապարակում կազմակերպված ցույցի ընթացքում, Եգիպտոսի քաղաքացիները պահանջել են նախագահ Աբդոլֆաթա Ալ Սիսիի հրաժարականը: Ցույցի մասնակցիներն Ալ Սիսիի դեմ ուղղված կոչեր են հնչեցրել:

Վերջին ամիսներին, բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են Աբդուլֆաթա Ալ Սիսիի քաղաքականությունը՝ մարդու իրավունքների սահմանափակման ու խախտման կապակցությամբ:

Վերջերս Amnesty International կազմակերպությունը հայտարարեց, որ Աբդուլֆաթա Ալ Սիսիի նախագահության օրոք, Եգիպտոսում մարդու իրավունքներն անտեսված են:

Ալ Սիսին նախագահ դարձավ 2013թ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման արդյունքում, որի ժամանակ իշխանությունից հեռացվեց Եգիպտոսի օրինական նախագահ Մոհամեդ Մորսին: Այդ ժամանակ Ալ Սիսին երկրի պաշտպանության նախարարն էր:

Իսկ 2014թ կայացած անօրինական ընտրությունների արդյունքում, Ալ Սիսին իր ձեռքն առավ իշխանությունը: Այդ ժամանակվանից առ այսօր, Ալ Սիսին վայելում է  Արևմուտքի աջակցությունը, շարունակելով ճնշել ընդդիմադիրներին: