Ռուսական բանակ.«Արաբիայի ՀՕՊ համակարգը կիրառելի չէ պատերազմում»
https://parstoday.ir/hy/news/world-i111701-Ռուսական_բանակ._Արաբիայի_ՀՕՊ_համակարգը_կիրառելի_չէ_պատերազմում
Ռուսական բանակը հայտարարել է.«Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգն անարդյունավետ է և կիրառեկի չէ պատերազմում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 21, 2019 17:27 Asia/Tehran
  • Ռուսական  բանակ.«Արաբիայի ՀՕՊ համակարգը կիրառելի չէ  պատերազմում»

Ռուսական բանակը հայտարարել է.«Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգն անարդյունավետ է և կիրառեկի չէ պատերազմում»:

Ինչպես հաղորդում է «Ռաշա թուդեյ» հեռուստաալիքը, Ռուսաստանի բանակը ուրբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է.«Արաբիայի ՀՕՊ համակարգը, որը համալրվել է ամերիկյան ռադարներով ու  Patriot հրթիռային համալիրներով, չի կարողացել կանխել վերջերս ԱԹՍ-երի հարձակումն «Արամքո» ընկերության նավթային օբյեկտների վրա»:

Ռուսական բանակի հայտարարության համաձայն՝ պատերազմում Patriot հրթիռային համալիրների արդյունավետությունը կասկածի տեղիք է տալիս և այդ զինտեխնիկան  ի զորու չէ  չեզոքացնել թշնամու հարձակումները:

Սեպտեմբերի 14-ին Եմենի ԶՈՒ-երը հայտարարեցին, որ Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբեյկտների դեմ հարձակումն իրականացվել է ի պատասխան Եմենում սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործությունների:

Հարձակման հետևանքով, Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են կիսով չափ և նավթի համաշխարհային շուկայում գներն աճել են: