ԱՄՆ-ն սակագներ է սահմանել ԵՄ-ից ներկրվող ապրանքների վրա
Հինգշաբթի օրը տարածած մի հաղորդագրությամբ, առևտրական հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերթ Լայթզերը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին կգործադրվի ԵՄ-ից ներկրված 7մլրդ. 500 մլն. դոլար աժողությամբ ապրանքների վրա մաքսատուրք սահմանելու որոշումը:
Ֆրանս 24 կայքի հաղորդմամբ Լայթզերն ասել է.«Արդեն տարիներ է, ինչ Եվրոպան մեծ նպաստներ է դրամադրում Էյրբասին և այս քայլը մեծ վնասներ է հասցրել ԱՄՆ-ի ավիացիոն արդյունաբերությանը»:
ԱՄՆ-ի կառավարության առևտրական հարցերի պաշտոնյան հույս է հայտնել, որ հօգուտ ամերիկացի աշխատավորների այս խնդրի կարգավորման հարցով ԵՄ-ը բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ:
Բոինգ-Էյրբաս մրցակցությունը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հակամարտության թեմաներից մեկն է, որ 2017թ. Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ավելի է սրվել:
Այս կապակցույամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափը սակագներ է սահմանել ներկրվող ալյումինի ու պողպատի վրա և սպսռնացել է սակագներ սահմանել եվրոպական ավտոմեքենաների վրա: