Սաուդյան Արաբիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Բոկո Հարամ ահաբեկչական խմբին
Բենինի նախկին նախագահը բացահայտել է Սաուդյան Արաբիայի կողմից Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերած աջակցությունը:
«Սպուտնիկ»ի հաղորդման համաձայն, Բենինի նախկին նախագահ Նիսֆուր Սոգոլոն ասել է, որ Սաուդյան Արաբիան և Կաթարը աջակցում են Չադ լճի ավազանում անապահովություն և արյունահեղություն առաջացնող Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորմանը:
Հոկտեմբերի 2-4-ը Նիգերիայում կայացած «Ժողովրդավարության կայացման» սեմինարի շրջանակում Սոգոլոն նիգերիական The Cable լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Բոկո Հարամը հովանավորվում է մեր բարեկամներ՝ Սաուդյան Արաբիայի և Կաթարի կողմից: Արդյոք նման պայմաններում կարո՞ղ ենք խոսել բարեկամության մասին:
2009 թվականից ի վեր՝ Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորումը Նիգերիայում և հարևան երկրներում սպանել է ավելի քան 47 հազար և տեղահան է արել միլիոնավոր մարդկանց: