Թուրքիայի բանակայինները գրոհել են Սիրիայի հյուսիսային շրջանների վրա
Չնայած միջազգային զգուշացումներին, սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիայի բանակայինները գրոհել են Սիրիայի Հասաքե նահանգի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Թել-Ալ Թավիլ շրջանի վրա:
Երկուշաբթի երեկոյան, Սիրիայի հեռուստատեսությունը հայտարարել է, որ զինված քրդերին ճնշելու պատրվակով, Սիրիայի բանակայինները տարբեր կողմերից հարձակվել են Թել Ալ-Թավիլի շրջանի վրա:
Այդ հարձակման կորուստների մասին մանհրամասներ չեն հաղորդվել:
Ավելի վաղ, հակադարձելով Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանի դեմ հարձակվելու Անկարայի պաշտոնատարների որոշմանը, Ռուսաստանն ու Եվրամիությունն ընդգծել էին, որ Թուրքիան պետք է ցանկացած պայմանում հարգի Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
Երկուշաբթի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել էր, որ ցանկացած պահին հնարավոր է սկսվի Սիրիային քրդերի դեմ այդ երկրի բանակի գործողությունը:
Անկարան «սիրիացի փախստականների համար ապահով գոտու ստեղծումը» պատրվակ է դարձրել հիշյալ տարածքների դեմ հարձակման համար: