Ռուսաստան. Սիրիայի դեմ Թուրքիայի հարձակումն ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքն է
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյոսիսային տարածքներ, ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի քաղաքականության արդյունքն է:
Հինգշաբթի օրը կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում ունեցած ելույթում, Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած գործողություննեն այդ տարածքներում ժողովրդագրական փոփոխություններ իրականացնելու նպատակով, ԱՄՆ-ի ու հակաիլիպական կոալիցիայի որոշ անդամների վարած քաղաքականության արդյունքն է:
Նեբենզիան հավելել է, որ Մոսկվան ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամներին նախազգուշացրել էր նրանց վարած քաղաքականության հետևանքների մասին:
Նա հավելել է. «Հիմա կոալիցիան քաղում է Սիրիայի հյուսիսում գործադրած իր քաղաքականոթյան պտուղները»:
Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ: