Եվրամիությունը և Բրիտանիան համաձայնության են եկել բրեքսիթի շուրջ
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Բրիտանիայի վարչապետը հայտարարել են, որ Բրյուսելը և Լոնդոնը համաձայնության են եկել Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու ձևի մասին:
Հինգշաբթի օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունեկերն իր թուիթերյան իր էջում գրել է, որ Եվրամիությունը և Բրիտանիան հասել են արդար և հավասարակշռված համաձայնության, որը վկայում է երկու կողմերի հանձնառության մասին:
Յունեկերը առաջարկել է, որ Եվրախորհուրդը հաստատի Լոնդոնի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագիրը:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես Թուիթերում գրել է.«Բրյուսելն ու Լոնդոնը ձեռք են բերել նոր համաձայնագիր, որը նրանց հնարավորություն է տալիս վերահսկել իրավիճակը»:
Ջոնսոնը հավելել է. «Բրիտանիայի պառլամենտը պետք է քվեարկի այս մասին հաջորդ շաբաթ օրը»:
Սակայն Հյուսիսային Իռլանդիայի դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ չի սատարի այս համաձայնությանը:
ԵՄ-ից դուրս գալու համար Բրիտանիայի վերջին ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 31-ին: