Եվրամիությունը և Բրիտանիան համաձայնության են եկել Բրեքսիթի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i112605-Եվրամիությունը_և_Բրիտանիան_համաձայնության_են_եկել_Բրեքսիթի_շուրջ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հինգշաբթ օրը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Բրիտանիան համաձայնության են եկել Բրեքսիթի պայմանների շուրջ:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Հոկտեմբեր 17, 2019 14:20 Asia/Tehran
  •  Եվրամիությունը և Բրիտանիան համաձայնության են եկել  Բրեքսիթի շուրջ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հինգշաբթ օրը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Բրիտանիան համաձայնության են եկել Բրեքսիթի պայմանների շուրջ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն իր թուիթերյան էջում գրել է,.«Այնտեղ, ուր կամք կա, կա և գործարք: Եվ մենք ունենք այն: Դա արդար և հավասարակշռված համաձայնություն է Եվրամիության և Բրիտանիայի միջև և լուծումը գտնելու մեր հանձնառության վկայությունը: Ես առաջարկում եմ, որ Եվրոպական խորհուրդը հաստատի այն»:

Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես թուիթերյան գրառմամբ հայտնել է «Բրեքսիթի վերաբերյալ «հրաշալի, նոր գործարքը ձեռք է բերվել:Եվ հիմա խորհրդարանը շաբաթ օրը պետք է ընդունի այն, որպեսզի կարողանանք անցնել մյուս առաջնահերթություններին՝ կենսամակարդակի ծախսերին, առողջապահությանը, քրեական հանցագործություններին ու բնապահպանությանը վերաբերող հարցերին»:

Հաշվի առնելով անցած շաբաթների ընթացքում ձախողած բանակցությունները, առերևույթ Բրյուսելի ու Լոնդոնի պաշտոնատարներն վճռական են տրամադրված առանց համաձայնության Բրեքսիթի մղձավանջի իրականացումը կանխելու հարցում, ուստի փորձել են ամեն գնով համաձայնության գալ ու մի կողմ թողնել տարաձայնությունները: Այնուամենայնիվ, նոր գործարքը պետք է նախ Բրյուսելում կայանալիք նիստում վավերացվի Եվրամիության ղեկավարների կողմից:

Այս պահին հստակ չէ, թե արդյոք Բրիտանիայի խորհրդարանը կընդունի  Բրեքսիթի նոր պայմանները: Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երեք անգամ  Բրեքսիթի շուրջ ԵՄ-ի հետ իր կառավարության գործարքը ներկայացրեց խորհրդարան, սական խորհրդարանը երեք անգամ էլ մերժեց  Լոնդոնի և Բրյուսելի միջև ձեռք բերված նախկին գործարքները: Մեյը 2019 թվականի մայիսի 24-ին խոստովանելով, որ  իրեն չհաջողվեց իրականացնել Բրեքսիթը, հայտարարեց իր հրաժարականի մասին: Բրեքսիթի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է: Բրիտանիայի գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը հենց սկզբից  հայտարարել էր, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, միևնույն է, հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից: Խորհրդարանական ընդդիմությունը, նաև Ջոնսոնի կուսակցության մի շարք անդամներ համաձայն չէին այդ որոշմանը:

Այնուամենայնիվ թվում է, որ հոկտեմբերի 17-ին Բրյուսելում ընթացող Եվրամիության երկօրյա գագաթաժողովից օրեր  առաջ անցկացված սեղմ բանակցություններն արդյունք են տվել: Եվրամիության գագաթաժողովի հիմնական հարցերից մեկը  Բրեքսիթն է: Նոր համաձայնագիրը պետք է հաստատեն նաև Եվրամիության անդամ մյուս երկրները,որոնց հաստատման դեպքում, Ջոնսոնը պետք է համաձայնության տեքստը ներկայացնի խորհրդարան,որպեսզի այն քվեարկության դրվի: Եթե խորհրդարանը մերժի այն, Բրիտանիայի պահպանողական կառավարությունը նոր մարտահրավերի առաջ կհայտնվի:Արդեն անհամաձայնության ձայներ են լսվում: Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական ​​միության կուսակցությունը  հայտարարել է,որ չի աջակցի այդ գործարքին: Այսպիսով Ջոնսոնը խորհրդարանի նախկին դիմումի համաձայն՝ կամ պետք է նոր ժամկետ պահանջի ԵՄ-ից, կամ էլ առանց ուշադրություն դարձնելու խորհրդարանի որոշմանը, հոկտեմբերի 31-ին, առանց համաձայնության, իրականացնի Բրեքզիթը: Եթե Բրիտանիան առանց համաձայնության դուրս գա Եվրամիության կազմից, քաղաքական, անվտանգության  ու տնտեսական առումով բազմաթիվ խնդիրների առջև կհայտնվի: Իսկ  եթե երկու Իռլանդիաների միջև սահմանների հարցը շարունակի մնալ չլուծված, կարելի է կանխատեսել, որ հյուսիսային Իռլանդիայում հերթական անգամ քաղաքական անկայունություն կտիրի: Կվերսկսվեն աղանդավորական բռնությունները, ինչը 1998 թվականին «Բարի ուրբաթ» համաձայնագրով ավարտվել էր: