Ֆրանսիան ուրանի առաջին բեռնվածքն առաքել է Ղազախստան
Հոկտեմբեր 18, 2019 08:26 Asia/Tehran
Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիայից ստացել է քիչ հարստացված ուրանի առաջին բեռնվածքը:
Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ քիչ հարստացված ուրանը ռադիոակտիվ թափոն չէ և պահեստավորվելու է Օստ Կամինոգորսկի շրջանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բանկում: Այն ոչ մի սպառնալիք չի ներկայացնում շրջակա միջավայրի կամ հասարակության համար:
Քիչ հարստացված ուրանի առաջին բեռնվածքը Ղազախստան է փոխադրվել ղազախական NAC Kazatomprom և ֆրանսիական «Orano Cycle» ընկերությունների միջոցով:
2015թ. Ղազախստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև ստորագրվել է պայմանագիր Կամնոգորսկում քիչ հարստացված ուրանի բանկ ստեղծելու կապակցությամբ: Պայմանագիրն իրագործվել է 2017թվականին.:
Պիտակ