Ճապոնիան դեմ է Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական կոալիցիային միանալուն
(last modified Sat, 19 Oct 2019 14:32:16 GMT )
Հոկտեմբեր 19, 2019 18:02 Asia/Tehran
  • Ճապոնիան դեմ է Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական կոալիցիային միանալուն

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ չի մասնակցելու Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ռազմածովային դաշինքին:

Ուրբաթ օրը, ճապոնական Ասահի թերթը գրել է, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ծովային կոալիցիային միանալու փոխարեն, Տոկիոն մտադիր է իր պաշտպանական ուժերը տեղակայել Հորմուզի նեղուցում ճապոնական առևտրական նավերը պաշտպանելու նպատակով:

Վկայակոչելով Ճապոնիայի որոշ պաշտոնյաների, ովքեր չեն ցանկացել բացահայտել իրենց անունները, ճապոնական Յումորի օրաթերթը գրել է, որ  Շինզո Աբեի կառավարությունը ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով ուժ է ուղարկում Հորմուզի նեղուց, այլ դա կկատարի միայն Իրանի համաձայնությամբ:

ԱՄՆ-ը մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ  առևտրական նավերը պաշտպանելու պատրվակով, ծովային դաշինք է ձևավորելու Պարսից ծոցում, սակայն նույնիսկ Ամերիկայի մերձավոր գործընկերները, այդ թվում՝ Գերմանիան, հրաժարվել են միանալ կոալիցիային: