Ամերիկացի սենատորը Վաշինգտոնին կոչ է արել կրճատել Իսրայելին տրամադրվող աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i112743-Ամերիկացի_սենատորը_Վաշինգտոնին_կոչ_է_արել_կրճատել_Իսրայելին_տրամադրվող_աջակցությունը
Ամերիկացի սենատոր և ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Էլիզաբեթ Ուրենը կոչ է արել կրճատել Սիոնիստական ռեժիմին տրամադրվող օգնությունների չափը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2019 04:25 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորը Վաշինգտոնին կոչ է արել կրճատել Իսրայելին տրամադրվող աջակցությունը

Ամերիկացի սենատոր և ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Էլիզաբեթ Ուրենը կոչ է արել կրճատել Սիոնիստական ռեժիմին տրամադրվող օգնությունների չափը:

Hill News- ին տված հարցազրույցում, Ուորենը հայտարարել է. «Եթե Իսրայելը չդադարեցնի Արևմտյան ափի բնակավայրերի կառուցումը, Միացյալ Նահանգները կարող է կասեցնել այդ ռեժիմին իր ռազմական օգնությունը»:

Նա հավելել է, որ եթե դառնա ԱՄՆ նախագահ, և եթե այդ ժամանակ Իսրայելը շարունակի Արևմտյան ափի ավանշինության քաղաքականությունը, բոլոր տարբերակները կլինեն սեղանի վրա:

Նախատեսվում է, որ մինչև 2028թ, Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ից որպես աջակցություն, կստանա 38 միլիարդ ԱՄՆ դոլար:

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական կենտրոնի զեկույցի համաձայն, Սիոնիստական ռեժիմը, երկրորդ աշխարհամարտից հետո, ԱՄՆ-ից ամենախոշոր օգնություն ստացողն է: