Ճապոնիան պաշտոնապես հայտարարել է, որ չի միանալու ԱՄՆ-ի ռազմածովային դաշինքին
(last modified Wed, 23 Oct 2019 07:06:10 GMT )
Հոկտեմբեր 23, 2019 10:36 Asia/Tehran
  • Ճապոնիան պաշտոնապես հայտարարել է, որ չի միանալու ԱՄՆ-ի ռազմածովային դաշինքին

Տոկիոն պաշտոնապես հայտարարել է, որ չի միանալու Պարսից ծոցում Վաշինգտոնի ռազմածովային դաշինքին:

Կիոդո լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թոշիմիցու Մութեգին իր ամերիկացի գործընկեր Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ այդ երկիրը չի միանալու Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային դաշինքին:

Նա հավելել է, որ Ճապոնիան երկու նավ կգործուղի միջազգային ջրեր՝ Արևմտյան Ասիայում իր նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով:

Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներայության պատճառով լարվածության սրմանը զուգահեռ, Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է ռազմածովային կոալիցիա ձևավորել՝ այդ տարածաշրջանում նավագնմացության անվտանգությունն ապահովելու նպատակով:

Սակայն ԱՄՆ-ի առաջարկին մեծ թվով երկրների բացասական պատասխանը ցույց է տալիս, որ Վաշինգտոնին չի հաջողվի իրականացնել տարածաշրջանում իր նպատակները: