Հրդեհ Կալիֆոռնիա նահանգում
https://parstoday.ir/hy/news/world-i112865-Հրդեհ_Կալիֆոռնիա_նահանգում
Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհի հետևանքով, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակարանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2019 07:32 Asia/Tehran
  • Հրդեհ Կալիֆոռնիա նահանգում

Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհի հետևանքով, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակարանները:

Հոկտեմբերի 24-ին Կալիֆոռնիայի իշխանությունները տեղեկացրել են, որ հրդեհի տարածման պատճառով, Լոս Անջելես քաղաքի մերձակայքում գտնվող որոշ տարածքներից տարհանվել է առնվազն 40 հազար մարդ:

Հաղորդման համաձայն, քամիները հերդեհը տարածել են Սանտա Կլարիա շրջանի հարևան թաղամասերում:

Կալիֆոռնիա նահանգի տարբեր շրջաններում հրդեհների բռնկումը սովորական է դարձել ԱՄՆ-ում:

2018 թվականին նույնպես Հյուսիսային Կալիֆոռնիայի նահանգի Բիյոտ շրջանում տեղի ունեցած հրդեհը դարձավ նահանգի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ աղետը: Այն հայտնի դարձավ  Campfire անունով, միլիարդավոր դոլարների վնաս պատճառելով երկրին: