ԵՄ-ը համաձայնել է երկարաձգել բրեքսիթի ժամկետը
ԵՄ դեսպաններն, առանց նշելու կոնկրետ ամսաթիվ, համաձայնել են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ժամկետի երկարաձգմանը:
ԵՄ հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան, ուրբաթ օրը Բրյուսելում կայացած ԵՄ դեսպանների նիստից հետո հայտարարել է, որ 27 երկրների դեսպաններ համաձայնություն են տվել, որ բրեքսիթի ժամկետը երկարաձգվի և առաջիկա օրերին նրանք շարունակելու են իրենց աշխատանքը:
Այսպիսով, ԵՄ-ը պետք է սահմանի բրեքսիթի նոր ժամկետը և հայտարարի դրա մասին:
Անդրեևան հավելել է, որ ԵՄ-ը հատուկ հանդիպում չի անցկացնելու՝ բրեքսիթի ժամկետի երկարաձգման մասին հայտարարելու համար և սահմանափակվելու է միայն հաղորդագրության տարածմամբ:
Ավելի վաղ, Բրիտանիայի վարչապետ Բորսի Ջոնսոնը հայտարարել էր, որ հոկտեմբերի 31-ին, ԵՄ-ի հետ համաձայնությամբ թե՝ առանց դրա, Բրիտանիան դուրս է գալու ԵՄ կազմից: